1 դեկտեմբերի 2025 – 10:19 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Կորեայի ձորի հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով, ինչպես նաև քարաթափման ռիսկի պատճառով, օգոստոսի 19-ից երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։