ՔՊ-ն կուսակցական էթիկայի կանոնագիրք է ընդունել, որ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանեն

ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին․ Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը «Երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ … Read more

Վարդենյաց լեռնանցքի երթեւեկելի մասը մշակում են աղ-ավազի խառնուրդով

Վարդենյաց լեռնանցք։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների երթեւեկելի մասը մշակում են աղ-ավազի խառնուրդով։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։  

Կեչառիսում հայտնաբերվել են միջնադարյան տապանաքարեր և համալիրի ամենահին եկեղեցին

Կեչառիսի վանքային համալիրի Կաթողիկե եկեղեցու շրջակայքը բարեկարգելիս՝ բացվել են տապանաքարեր, որի պատճառով աշխատանքները դադարեցվել են և սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ (հնագետներ՝ Հ. Բադալյան, Տ. Ալեքսանյան)․ Facebook-ի իր էջում գրում է հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը։ Կաթողիկե եկեղեցու հարավային և արևմտյան մասում բացվեց արձանագիր և հարթ տապանաքարերով միջնադարյան ընդարձակ գերեզմանոց։ Սակայն ամենամեծ արդյունքը եղավ Կաթողիկեի արևմտյան կողմում, … Read more

Հայաստանում շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները․ ի՞նչ ախտանշաններ կան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:   «Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝ բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:   Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ … Read more

Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ «Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով … Read more

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս

Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով, հայ լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսելում հայտնեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։ Ըստ Մարթա Կոսի՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։ «Այս հարցը գտնվում է Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած … Read more

Թույլ ձյուն, թույլ անձրեւ եւ մերկասառույց. իրավիճակը` ճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում եւ Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրեւ։ Վարդենյաց լեռնանցքում եւ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին … Read more

Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Հրազդանի և Արագածի տարածաշրջաններում՝ ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։   Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։   Հրազդանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։   Վարորդներին … Read more

Արմինե Մկրտումյանը որոնվում է որպես անհետ կորած

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Հետևեք մեզ՝ այստեղ

Նուբարաշենի աղբավայրում մարդ էր մահացել․ ի՞նչ էր եղել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին MediaHub-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի աղբավայրում նոյեմբերի 19-ին քաղաքացու դի էր հայտնաբերվել։ «Ժամը 9․45-ին  «Աղբավայր» Նուբարաշենի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդու, որը ընկել է և, հնարավոր է, մահացել է։ Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ … Read more