Նուբարաշենի աղբավայրում մարդ էր մահացել․ ի՞նչ էր եղել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի աղբավայրում նոյեմբերի 19-ին քաղաքացու դի էր հայտնաբերվել։ «Ժամը 9․45-ին  «Աղբավայր» Նուբարաշենի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդու, որը ընկել է և, հնարավոր է, մահացել է։ Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Այս պահին ոստիկանության խմբերը տեղում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական»,- MediaHub-ին հայտնել էին ՆԳՆ-ից։

MediaHub-ը հետաքրքվեց Քննչական կոմիտեից՝ ի՞նչ էր եղել, ի՞նչ  նորություններ կան։

«Փորձաքննություն կա նշանակված, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»,- նշեցին ՔԿ-ից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment