ՌԴ իշխանությունները չեն խանգարելու Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը. Սուրեն Սարգսյան

Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլեր չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական … Read more

«Մեզ օգտագործել են ուրիշների դեմ ու դեն շպրտել». Փաշինյանը կրկին մեղադրեց ՀԱՊԿ–ին և «երաշխավորներին»

  «Մեզ օգտագործել են ուրիշների դեմ ու դեն շպրտել»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հանդես գալով ՀԱՊԿ-ի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին մեղադրանքներով։ Մանրամասն՝ տեսանյութում։

ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին․

Այսպիսով, մեծ հավանականությամբ առաջիկայում մենք բառացիորեն ականատես ենք լինելու նույն քաղաքական-քարոզչական ֆորմուլայի վերարտադրմանը, որը կիրառվեց ՀԱՊԿ-ի դեպքում, միայն արդեն՝ ԵԱՏՄ-ի ուղղությամբ։ Այսինքն հանրությանը կրկին փորձ է արվելու համոզել, որ՝ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»։ Սա արդեն մեկ անգամ աշխատեցված, փորձարկված և քաղաքական տեխնոլոգիայի մակարդակի հասցված ֆորմուլա է։ … Read more

Սա սրբազան օր է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ժողովուրդների համար

ՀԱՊԿ կազմակերպությունը շնորհավորել է Մեծ Հաղթանակի օրվա առթիվ․ «Սա սրբազան օր է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ժողովուրդների համար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերն ու նախապապերը, առանց ազգությունների բաժանվելու, ուս ուսի կանգնեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության համար։ Նրանց քաջությունը, անձնազոհությունն ու եղբայրությունը հավերժ կմնան մեր բարեկամության և դաշնակցային հարաբերությունների հիմքը։ Հերոսներից յուրաքանչյուրի հետևում միլիոնավոր ճակատագրեր են՝ … Read more

ՀԱՊԿ-ն չի շեղվի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից. Լավրով

Ներկա ժամանակաշրջանում, երբ Արևմուտքն ավելի ու ավելի հաճախ և ավելի լայնորեն է դիմում ուժի անօրինական կիրառման, նեոգաղութային թելադրանքի և ուղղակի թալանի մեթոդների, ՀԱՊԿ անդամ պետությունները իրենց գործունեության նպատակները չեն փոխում և չեն վերանայում։ Մենք չենք շեղվի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, ընդհակառակը՝ կդիմադրենք դրանք խաթարելու փորձերին և կհակազդենք համաշխարհային գործերում անօրինականության պարտադրման փորձերին»,- հայտարարել է ՌԴ … Read more

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2 – Live News

Թույլ չտանք, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-20-րդ դարերում   Սկիզբը՝ այստեղ    Հայաստանի արտաքին թշնամիների առաջադրանքները կատարող մեր ներքին թշնամիները Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) միջոցով փորձում են Թուրքիան և Ադրբեջանը մտցնել Հայաստան, մինչդեռ Հովհաննես Քաջազնունու խոսքերը մոռանալը կամ անտեսելը նշանակում է ինքնակամ գնալ դեպի Հայաստանի և հայության … Read more

Հայաստանի ճակատագրական ընտրությունը – Live News

Հանուն Նիկոլ հայադավի և իր իշխանության, Արևմուտքի և «ոսկե միլիարդի» շահերի՞, թե հանուն փրկության…   Համահայկական հասարակական դաշինքը Երևանում այսօր քննարկում էր կազմակերպել «Նախընտրական զարգացումներ. խոստումներ և ակնկալիքներ» թեմայով, այսինքն՝ ներկա ժամանակաշրջանի առավել արդիական խնդիրներից մեկի շուրջ: Նախապես նշենք, որ քննարկումը դրա շրջանակներում լինելով հանդերձ, շատ ավելի ընդգրկուն էր և առնչվում էր Հայաստանի անվտանգային խնդիրներին, … Read more

ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ և համբերատար աշխատել. Սերժ Սարգսյան – Live News

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի մասին. «Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց այդ ինչպե՞ս էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը: ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ և համբերատար աշխատել: Չփչացնել հարաբերությունները մինչև … Read more

Բումերանգի էֆեկտ Նիկոլի թեթև ձեռքով․ եթե քվե տաք Նիկոլին, ստանալու եք ՌԴ-ի հետ առճակատում (տեսանյութ)

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Հրատապ եթեր. Թրամփի ուղին Նիկոլի փորում մնաց (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում