
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի մասին.
«Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց այդ ինչպե՞ս էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ և համբերատար աշխատել: Չփչացնել հարաբերությունները մինչև պատերազմը, իսկ պատերազմից հետո չընդունել նեղացածի կեցվածք և, այդքանով հանդերձ, վերջերս անամոթաբար համաձայնել ստանալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի պետական բարձր պարգևը»: