Հայաստանում «Ամերիա» բանկի միջոցով միայն 5 հազար հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից է աշխատավարձ ստանում

Հայաստանի համար հանքարդյունաբերությունը շատ կարեւոր ոլորտ է։ Այդ կարեւորությունը դեռ խորհրդային ժամանակներից է գալիս, Հայաստանի հանքարդյունաբերության հիմքը դրվել է ԽՍՀՄ ժամանակներում․ այս կարծիքին է «Ամերիա» բանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։ Նա մասնակցում է  այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումին։ «Ամերիա» բանկը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ամենամեծ վարկային … Read more

«Նավթի դարաշրջանից անցում է կատարվելու պղնձի դարաշրջան»․ ԶՊՄԿ փոխտնօրեն Վարդան Ջհանյանը՝ Հայաստանի հնարավորությունների մասին

Պղինձը, մոլիբդենը եւ ոսկին Հայաստանում արդյունաբերվող երեք հիմնական մետաղներն են եւ բոլոր կանխատեսումներով՝ այդ երեք մետաղների պահանջարկն աշխարհում գերակա է լինելու։ «Նավթի դարաշրջանից անցում է կատարվելու պղնձի դարաշրջան»,- համաշխարհային տնտեսության զարգացման միտումները այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումի ժամանակ պատկերավոր ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ … Read more