«Հենց նեղն է ընկնում, ինքն իր դեմ սպանության փորձ է բեմադրում». ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանին

Քարոզարշավի 11-րդ օրը ընտրապայքարն էլ ավելի բորբոքեց համացանցում հայտնված մի տեսանյութ, որն իրավապահների գնահատմամբ՝ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ է պարունակում։ Տեսանյութի տարածման հստակ սկզբնաղբյուրը մեզ հայտնի չէ, բայց այն լրատվամիջոցներում և տարբեր ՔՊ-ականների էջերում հայտնվեց, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի ընթացքում անհետ կորածի քրոջ հետ սուր վեճից հետո ուղիղ եթերում միացրեց այն, որ արձագանքի։ … Read more

Ընդդիմադիրներն արձագանքում են անկլավների թեմայով Փաշինյանի հայտարարությանը

Ընդդիմադիրները, որոնց Նիկոլ Փաշինյանն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», համոզված են՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։ Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ … Read more

Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին ու Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին քննադատել է ՀԱՊԿ-ի և Բելառուսի նախագահին: «Մենք ունենք պայմանագրային, դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց էդ անվտանգության երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ։ Խոսքը Բելառուսի նախագահի … Read more

Քոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները

Հայաստանի երկրորդ նախագահը, որ նորից պայքարում է իշխանության համար, վստահեցնում է՝ եթե ընտրվի, լրագրողներին ու լրատվամիջոցներին ոչինչ չի սպառնա: «Հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար: Աստեղ բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, պրոբլեմ չեք ունենալու»,- նախօրեին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդը խոսեց իր իշխանության օրոք … Read more

«Օտարերկրյա լրտես ես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն «փոխհրաձգության» նոր բարձունքները

Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հեռակա բանավեճն այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում․ «օտարերկրյա գործակալ» մեղադրանքին հաջորդեց «թուրքի բեղեր» կոշտ հակադարձումը։ Արմավիրի մարզում՝ Փարաքարում, քարոզարշավ իրականացնող ՔՊ-ի առաջնորդը խաղաղության օրակարգից էր խոսում, հորդորում ժողովրդին տեր կանգնել խաղաղությանը, ահազանգում, թե այդ խաղաղությունը խաչաձև կրակահերթի տակ է։ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը … Read more

Տնտեսական մեծ խոստումներ՝ առանց հստակեցումների. «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր։ Նրանք շրջում էին բակերում, զրուցում քաղաքացիների հետ: «Գործարանները պետք է բացվեն նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով: Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ծիրանով այլ հայ մտքի ուրիշ գործով», – օրվա ավարտին հանրահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը: «Ուժեղ Հայաստան»-ը մանրամասն նախընտրական … Read more

Դարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը Աջափնյակում

Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել Ապարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուսուցիչների և աշակերտների մասնակցության վերաբերյալ դիտորդների և լրագրողների արձանագրումներից հետո այդ համայնքում չորս դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, այսօր տեղեկացրեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքն է տնօրեններին դիմում գրելու առաջարկն … Read more

Առաջին քրգործը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի դեմ, դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը

Հակակոռուպցիոնը նախընտրական այս շրջանում առաջին քրեական վարույթն է նախաձեռնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների դեմ ու հրապարակել հերթական գաղտնալսումը: «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել … Read more

«Միասնության թևերը» Շիրակի մարզում էր. ընտրողներին հորդորում էին իշխանափոխություն անել

Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր քարոզարշավ անցկացնում: Վարչապետի թեկնածուն՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չէր միացել թիմակիցներին: Ընտրացուցակի 2-րդ համարը՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր ընտրողներին հորդորում իշխանափոխություն անել: «Մենք բոլորս պիտի իշխանափոխության ձգտենք, որովհետև պիտի ազգային ուժեր գան, որովհետև էսօրվա մեր իշխանությունը, էսօրվա վարչապետը, ինքը մեր … Read more

Դոլարային միլիոնատերեր, 29 անշարժ գույք ունեցող ընդդիմադիրներ. Ի՞նչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ընդհանուր 86 հազար դոլար աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել. ամսական միջինը՝ 7200 դոլար։ Այս ապրիլի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը շուրջ 11 հազար դոլարին համարժեք դրամ է եղել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով անկանխիկ առևտրի առավելությունները գովազդող Փաշինյանը, կարծես, ինքն իր հորդորները չի լսել ու իր մոտ 700 հազար դրամ … Read more