ՀՀ վարչապետը բազմակողմանի մոլորության մեջ է հայտնվել և չի կարողանում ձերբազատվել այդ մոլորություններից. Գենադի Մնացականյան

ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՔՊ կուսակցության ղեկավարը ամբողջովին հավատարիմ մնաց հային իր ինքնությունից կտրելու իրենց խմբակային մարտավարությանը։ Բաց տեքստով նշեց նաև, որ ինքը համայն հայության վարչապետը չէ, այլ միայն Իրական Հայաստանի վարչապետն է և շատ լուրջ կատակեց, որ եկել է ասի, որ սփյուռքում իր վրա այլևս թող հույս … Read more

Վտանգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, այն կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության կաթողիկոսության

«Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»։ Սրանք Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքերն են, որոնք նա արտասանել է 451 թվականին տեղի ունեցած Ազգային-ազատագրական պայքարից առաջ՝ ի լուր ամբողջ հայ ժողովրդի, քանի որ այդ ժամանակ յուրաքանչյուր հայ ինքնին զինվոր էր։ Այն պատմության մեջ հիշատակվում է որպես Ավարայրի ճակատամարտ, որը մղվել է հանուն հավատքի և հանուն հայրենիքի։ … Read more

Սահակ պատրիարքը որտե՞ղ տեսավ «վսեմաշուք» վարչապետ

Շաբաթ օրը տարածվեց Սահակ արք․ Մաշալյանի խոսքը, որը մեծ ոգևորություն է առաջացրել Մայր Աթոռին ու Ամենայն հայոց հայրապետին օժանդակող մարդկանց մեջ։ Մարդիկ ասում են, որ թեև Սահակ արքեպիսկոպոսի անունն է շրջանառվում որպես ՀՀ իշխանությունների ֆավորիտ կաթողիկոսի թեկնածու, սրբազանն էլ իր աջակցությունը հայտնեց Վեհափառ հայրապետին։ Անկեղծ ասած՝ ուշադիր կարդալիս՝ սրբազան հոր խոսքը բավականին տարակուսանք է առաջացնում։ … Read more

Պոլսի պատրիարքի պարզաբանումը համարժեք ու համահունչ չէր այն իրողությանը, որը ներկա պահին առկա է Եկեղեցի – Պետություն հարաբերություններում

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք՝ Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը որոշեց, կամ գուցե ստիպված եղավ, պարզաբանում մտցնել ՀՀ վարչապետի կողմից իրեն իբր նոր կաթողիկոսացու դիտարկելու հարցի վերաբերյալ։ ՀՀ «վսեմաշուք» վարչապետին ուղիղ դիմելով պատրիարք հայրը «պահ մը դադար առնելու» կոչ է անում, հույս ունենալով, որ 2026 թվականին հարցը օրինական ճանապարհով հանգուցալուծվելու հնարավորություն կընձեռվի։ Գենադի Մնացականյան Պոլսի պատրիարքի պարզաբանումը, … Read more

«Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների». ամեն ինչ ասված է

2025 թվականի հունիսի 12-ին «Բացում» նախաձեռնությունը Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին ու ՀՀ վարչապետին համատեղ ուղերձ էր հղել՝ կոչ անելով ընտրել երկխոսության ճանապարհը, և երկու կողմերից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանքել իրենց առաջարկին, քանի որ «ողջախոհ հանրությունը» սպասում է Վեհափառ հայրապետի և վարչապետի որոշմանը։ Երկխոսության հրավերը ողջունելի է, սակայն … Read more

Թերևս մտածելով, որ իրենց հաջողվել է Եկեղեցուն թուլացնել, արդեն պետական մակարդակով ընթացք տրվեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ-2» գործողությանը

Փաստորեն վարչապետն ու իր սակավաթիվ կամակատարները դեռևս դուրս չեն եկել 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայից։ Դիրքավորվելով իբրև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ՝ նրանք ուղիղ հարված են հասցնում հենց նույն Եկեղեցուն։ Շատ վերլուծաբաններ ու քաղաքացիներ արդարացիորեն ենթադրում են, որ արտաքին ուժերի ուղղորդմամբ է տեղի ունենում ՔՊ կուսակցության այս հակաեկեղեցական արշավը, հիմնավորելով որոշ օտար աղբյուրների և ՀՀ … Read more

Վարչապետը շարունակում է իր սխալ ընթացքը՝ պահանջելով մի հարցի պատասխան, որը հնչեցնելն անգամ նողկանք է առաջացնում

Ողջունելի է բոլոր այն հայորդիների արարքը, ովքեր ի աջակցություն և ի զորակցություն Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գնացին «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Հայրապետին։ Երեկ ավելի քան ակնհայտ դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու Ամենայն Հայոց Հայրապետը վայելում է համայն հայության սերն ու հարգանքը։ Վարչապետը, սակայն, շարունակում է իր սխալ ընթացքը՝ պահանջելով մի … Read more

Ինչո՞ւ եք հոգևորականների մասնավոր տեսակետները շուռ տալիս ու բերում Հայ Եկեղեցուն կպցնում

Տեսակետ կա, որ պետք է արհամարհել ու չարձագանքել վարչապետի ֆեյսբուքյան գրառումներին, սակայն դա նույնպես վտանգավոր մարտավարություն կարելի է դիտարկել, նկատի ունենալով, որ Պետություն-Եկեղեցի հակամարտությունը տեղեկատվական դաշտից աստիճանաբար կարող է դուրս գալ փողոց և  ողբերգական ընթացք ունենալ։ Տարբեր անհատների կողմից բազմաթիվ փորձեր են արվել հաշտեցնելու կամ գոնե հասարակական քննարկումներից տեղափոխվելու քաղաքակիրթ երկխոսության դաշտ, սակայն  միշտ դրանք … Read more

Հայ հանրությանը Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու վարչապետի ու նրա համախոհների կոչերը հավասար են քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչերին

Դեռևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, գոնե ինձ համար, սպասելի էր հունիսի 7-ին ՀՀ առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելուց և Ամենայն Հայոց Հայրապետին իր զորակցությունը հայտնելուց հետո։ Վարչապետի ու իր մի քանի կողմնակիցների կողմից առաջին նախագահի հասցեին ուղղած սանձարձակ խոսույթն արդեն իսկ փաստում էր, որ նրանք ձեռքերը փրփուրներին … Read more

Գինի խմողներից լավ կլինի տարիք հարցնել

«Երեւանի գինու օրերը» հրաշալի միջոցառում է, որի շրջանակում ե՛ւ երիտասարդ երաժիշտներն են  ելույթ ունենալով դառնում են ճանաչելի, ե՛ւ  գինեգործները, ե՛ւ նորաբաց ռեստորաններն են առաջին անգամ հանրությանը ցուցադրում իրենց գինիներն ու ուտեստները: Ամենակարեւորը՝ «Երեւանի գինու օրերը» միջոցառում է, որը միտված է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես գինու հնագույն բնօրրան, ներկայացնել մեր  մշակույթը, նաեւ զբոսաշրջիկներ ներգրավել: Օրինակ, … Read more