Շատ հաճախ թափոն անվանումը շփոթում են կենցաղային աղբի հետ, սակայն թափոն հասկացությունն ունի ավելի լայն իմաստ

Շատ հաճախ թափոն անվանումը շփոթում են կենցաղային աղբի հետ, որն առաջանում է բնակելի տարածքների սանիտարական մաքրման արդյունքում։

Սակայն թափոն հասկացությունը ունի ավելի լայն իմաստ և իրենից ներկայացնում է հումքի, նյութերի արգասիքների , այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Բոլոր տեսակի թափոնները ըստ ծագման բաժանվում են՝

  • արտադրության,
  • սպառման։

Հասարակության համար անհրաժեշտ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ժամանակ հաճախ գոյանում են հումքի, նյութերի , արտադրանքների կամ մթերքների մնացորդներ, որոնք չեն հանդիսանում արտադրության գործընթացի վերջնական նպատակն ու չեն օգտագործվում այն արտադրողների կողմից։ Այդ արգասիքները կրում են արտադրության թափոններ անվանումը։

Մարդկանց կենսագործունեության ընթացքում նույնպես առաջանում են նյութեր, արտադրանքներ կամ մթերքներ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կորցրել են իրենց սպառողական հատկությունները։Այդ նյութերը կամ արտադրանքները կոչվում են սպառման թափոններ։ Կոշտ կենցաղային թափոնները ևս հանդիսանում են սպառման թափոնների տեսակ։

Leave a Comment