Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 11651 այց. Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և տեսանյութ հրապարակել:

Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել. Արսեն Գասպարյան

2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։ Այս հոդվածն առաջարկում է պետականության մի … Read more

Արմավիրի մարզի պարեկները հետախուզվողի են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են տարել 33-ամյա մի երիտասարդի: Նա 2025 թվականի դեկտեմբերի 29-ից Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարի 7-12-ին

Երևանում հունվարի 7-ի ցերեկը, hունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 8-9-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է … Read more

Վթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 7-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Դավթաշեն 1, 2, 3 թաղամասերի, Հույսի Ավան, Փիրումյաններ, Ա.Միկոյան փողոցների,  Քասախ գյուղի Մուշ թաղամասի, Եղվարդի Խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (04.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Բագրատաշեն գյուղում բռնկված հրդեհը

Հունվարի 6-ին՝ ժամը 17։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին մարվել՝ … Read more

Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։