Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Փաշինյան

Հայաստանը ուշադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և արել ենք ու շարունակելու ենք անել ամեն ինչ՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, … Read more

Էրեբունու ոստիկանները գողության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 13-ին Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 71-ամյա մի տղամարդու: Նա 2025 թվականի հունվարի 17-ից հետախուզվում էր գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։

Ադրբեջանից 4 գերիների վերադարձն ու Սիրիային 2 դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն․ Փաշինյան

Ադրբեջանից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից դատապարտված երկու անձանց Սիրիային փոխանցելը միմյանց հետ կապ չունեն: Այս մասին այսսօրվա ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, … Read more

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին … Read more

Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կապան քաղաքի 66-ամյա բնակիչը Երկաթուղայինների 3-րդ նրբանցքում գտնվող հայրական տանը թմրամիջոց է պահում: Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ … Read more

ԵՄ-ը ողջունում է հայ գերիների վերադարձը – Live News

Եվրոպական Միությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից չորս հայ գերիների ազատ արձակմանը և նրանց Հայաստան տեղափոխմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող չորս հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – գրել է ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարի 15-20-ը

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին … Read more

Իրանի իշխանությունները հերքել են ցուցարարներից մեկի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները

Իրանի դատական ​​իշխանությունները հերքել են երկրում վերջերս տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի մասնակից Էրֆան Սոլթանիի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։ «Էրֆան Սոլթանին մահապատժի չի դատապարտվել», – ասել է իրանական հեռարձակողը։ Դատական ​​մարմիններին հղում անելով՝ նա նաև ասաց, որ Սոլթանին իսկապես ձերբակալվել է հունվարի 10-ին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ «երկրի ներքին … Read more

Երկիրս երկիր չի, կառավարիչներն էլ կառավարիչ չեն․ աշխատանք չկա, մարդիկ վատ են ապրում․ քաղաքացի 

15 Հունվարի, 2026 MarzNews-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հարցում է իրականացրել։ Քաղաքացիները իրենց մտահոգություններն են հայտնել երկրում տիրող ծանր կենսապայմանների և անարդյունավետ կառավարման մասին։ Մանրամասն՝ տեսանյութում։    

Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել է» գրեթե ամեն ինչ – Live News

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զեղչել, զեղչել, մինչև վերջ Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին, ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։ 2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլը ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» … Read more