Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված … Read more

Երբ և քանի աստիճանով կնվազի ջերմաստիճանը

Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ … Read more

Ազգային ժողովը սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը

Ազգային ժողովը հունվարի 19-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո  սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը: Այն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն … Read more

Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբաձումյանի անվան միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում  անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Ալեն Սիմոնյանը կասկածում է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կլինեն հաջորդ ԱԺ-ում

«Վերջիվերջո գործի գալո՞ւ եք հաջորդ գումարման ԱԺ-ում, եթե, իհարկե, հայտնվեք, ինչի մեջ ես շատ խիստ կասկածում եմ»,- խորհրդարանի աշխատանքների մեկնարկին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների մեջ լեզվակռիվը սկսվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցից եւ հանգեց խորհրդարանի աշխատանքներին, ըստ Ալեն Սիմոնյանի, ընդդիմության թերի մասնակցությանը։ «Դուք եք … Read more

Մ-10, Սևան-Մարտունի ճանապարհների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են

Մ-10, Սևան-Մարտունի։ Ճանապարհների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք ցրվել ենք աշխարհում, բայց չենք անհետացել, մենք կանք, միահամուռ ենք․ քանի կան արցախցները, կա նաեւ Արցախի հարցը»

Արցախցի նկարչուհի Լիլյա Պետրոսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է «Մենք կանք» խորագրով արցախյան ցուցահանդեսին։ Լիլյան Արցախում իր սեփական արվեստանոցն ուներ, բայց 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ եւ դասավանդում է, եւ նկարների ու ձեռքի աշխատանքի պատվերներ ընդունում։ Պատվերները շատ չեն, ինչպես Արցախում, բայց Լիլյա Պետրոսյանն ասում է, որ չի … Read more

Ամբողջ գիշեր ՀՀ տարածքում՝ միջպետական և հանրապետական ճանապարհներին, կատարվել են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Ամբողջ գիշեր ՀՀ տարածքում՝ միջպետական և հանրապետական ճանապարհներին, կատարվել են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է բոլոր տարածաշրջաններում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:

Կլինե՞ն նոր գերիների վերադարձ առաջիկայում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում միաժամանակ արձանագրվեցին թե՛ հումանիտար, թե՛ քաղաքական կարևոր զարգացումներ։ Մի կողմից՝ չորս մեր հայրենակիցներ վերադարձան գերությունից, մյուս կողմից՝ ակտիվ քննարկումների թեմա դարձավ ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը, որը, ըստ իշխանությունների, պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և կայունությանը, սակայն ընդդիմախոսների գնահատմամբ՝ պարունակում է ինքնիշխանության և անվտանգության հետ կապված լուրջ ռիսկեր: Այս և այլ … Read more

«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան

17 Հունվարի, 2026 «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթեյանը։ «Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,- գրել է նա՝ կից նկարներով։