60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական … Read more

Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին. Իշխան Սաղաթելյան

«Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են, ամբողջությամբ սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը։ Նա անդրադարձել է «այսպես կոչված Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերջինս քաղաքական կամք  դրսևորելու և խաղաղության ձգտելու համար հատուկ շնորհակալություն … Read more

«Համաձա՞յն եք լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին». երկու երկրների էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերի

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են՝ փոխադարձ հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար: «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ … Read more

Հեյդար Ալիև կրտսերը իշխանության կլանային ժառանգո՞րդ – Live News

 «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ․ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։ Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև կրտսերի … Read more

Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը

Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը: Այս պահին գնում եմ «Իզմիրլյան» բ/կ, ուր քիչ առաջ տեղափոխվել է 14 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը:  Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Զրուցակիցները քննարկել են վերջին շրջանի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները:

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ – Live News

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքել է լրատվամիջոցներից մեկի այսօրվա հրապարակումը՝ նշելով, որ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է միայն մեկ անձ, այլ ձերբակալվածներ չեն եղել։ ՔԿ խոսնակը հիշեցրել է, որ դեռ 2026 թվականի հունվարի 16-ին պաշտոնապես հայտնել է՝ նախաքննության ընթացքում ձերբակալվել է միայն 1 անձ, որը ներկայումս կալանավորված է։ «Վերահաստատում եմ՝ … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարի 22-27-ը

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև … Read more

Նարեկ Կարապետյանը ցույց է տվել 8 տարի առաջ գրած դիմումը ՀՀ գլխավոր զինկոմիսարին (տեսանյութ)

«Այո, Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից: Դա ընդամենը մեր բյուջեի 2.5% ն է»,- հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կաարպետյանը՝ արձագանքելով հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ 5 տնտեսական քայլերի վերաբերյալ շնորհանդեսից հետո առավել հաճախ հնչող հարցերին։ Նա անդրադարձել է նաև այն հարց-մեղադրանքին, թե ինքը չի ծառայել բանակում։ Կարապետյանը ցուցադրել է 8 տարի … Read more

Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 16 ավագ և թիվ 194 հիմնական դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը հերթական չնախատեսված այցն են կատարել ուսումնական հաստատություններ, այս անգամ՝ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց և Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց: Երևանի թիվ 16 ավագ դպրոցում պաշտոնյաները, մասնավորապես, հետաքրքրվել են՝ ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել աշակերտները հոսքերն ընտրելիս, ո՞ր առարկաներն են խորացված ուսումնասիրվում, կողմնորոշվե՞լ են մասնագիտության հարցում, … Read more