Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է … Read more

Հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո ասուլիսի ընթացքում հայտնել է, որ պատմական է համարում իր այցը Հայաստան։ «Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր»,- ասել է Վենսը։    

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, … Read more

Մեր բոլոր գործողությունները և համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը և կայունությանը․ Փաշինյան

Մեր բոլոր գործողությունները և համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ ուղղված են խաղաղությանը և կայունությանը։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն խաղաղությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին հռչակվեց, ինքն արդեն գետնի վրա, իրականության մեջ արտահայտվում է, և Միացյալ Նահանգների և Հայաստանի համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է … Read more

Մեր տպավորությունն այն է, որ շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որ կարող ենք խաղաղությունը համարել անշրջելի․ Փաշինյան

Դուք ԱՄՆ առաջին փոխնախագահն եք և ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբևէ այցելում է Հայաստան։ Եվ սա, կարծում եմ, ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և միացյալ Նահանգների հարաբերություններում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի … Read more

«Պլան Բ գոյություն չունի, գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից». ՔՊ պատգամավոր

« Պարզ ճակատով ասելու ենք՝ բերել ենք խաղաղություն» Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն՝ 50+ տոկոսից էլ շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալ: «Մեզ համար պլան Բ գոյություն չունի, մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից», – «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով. … Read more

Արսեն Թորոսյանը մասնակցել է Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելի ներկայացման վերաբերյալ աշխատաժողովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելի ներկայացման վերաբերյալ աշխատաժողովին։ Քննարկման ընթացքում ներկայացվել է ԱՍՀ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում մշակված Միասնական սոցիալական ծառայության ինստիտուցիոնալ նոր մոդելը, ինչպես նաև դրա պիլոտավորման հիմնական ուղղություններն ու փուլերը։ Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության համակարգի … Read more

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։

ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները, Հայաստանում՝ 0,3%-ով

ԵԱՏՄ – ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները։ 2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (0,8% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (7,6% – ով), Բելառուսում (6,9% – ով), Ղրղզստանում (3,5% – ով) և Հայաստանում (0,3% – ով): Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։ … Read more

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել … Read more