ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում. խոսնակ

ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:
Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:

Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:

Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»։

Leave a Comment