Ինչ է այրվել Երևան Մոլում. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում – Live News

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։ Այս մասին ավելի ուշ հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։  Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։  Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ … Read more

Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի հետ կուղարկվի նաև պարարտանյութ

Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ կուղարկվի նաև 135 տոննա պարարտանյութ։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցած տարվա դեկտեմբերին։ Ադրբեջանի պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով, դեկտեմբերին մատակարարումները կազմել են 1,210,280 տոննա Premium Euro-95 բենզին, որի արժեքը կազմել է 788,8 հազար դոլար։

Վթարային ջրանջատում Ապարան քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 5-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի  ք.Ապարան, Գ.Նժդեհի, Ն.Ստեփանյանի, Ա.Հարությունյան, Բելոռուսական, Սասունցի Դավթի ,Ա.Խաչատրյանի, Բաբաջանյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում։ Փաստաթղթի ստորագրման առաջարկը հավանության է արժանացավ կառավարության այսօրվա նիստում։ Ըստ համաձայնագրի՝ կողմերը կկարողանան տվյալներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում՝ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին հակազդելու նպատակով։ Կողմերից ոչ մեկը առանց մյուսի համաձայնության տեղեկություններ չի փոխանցի երրորդ երկրի։

Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է

Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է, ArmeniaSputnik–ին հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։ «Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է», – հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։ Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։

Պայթյուն-փլուզում Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել է 8 ավտոմեքեն

Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մեկ հոգի, ում առաջինը … Read more

Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 25-ամյա մի երիտասարդ Երևան-Սևան ավտոճանապարհին կից տարբեր տեղերում իրացման նպատակով տեղադրում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 23-ին՝ ժամը 15-ին, Քրեական ոստիկանները համագործակցելով … Read more

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, ատելության խոսքի կանխարգելման, կրոնական ազատությունների ապահովման, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների … Read more

Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Կտրվի լրացուցիչ … Read more