Հարգանքի տուրք ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին – Live News

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ … Read more

«Պետություն-մասնավոր համատեղ ջանքերով մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան: Ուսումնարանը պետական միջոցներով վերանորոգվել է, հագեցվել լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով: Արաքսիա Սվաջյանը «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ շրջել է տարածքում, ծանոթացել նորացված պայմաններին: Տեղում քննարկվել է՝ որքանով են տարածքն … Read more

Սևանա լճում իրականացվել են այս տարվա առաջին նմուշառումները

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Սևանա լճում մեկնարկել են ջրի որակի մոնիթորինգի 2026 թվականի առաջին դաշտային աշխատանքները։ Մեծ Սևանի երկու և Փոքր Սևանի մեկ դիտակետերում, տարբեր խորությունների շերտերից, վերցվել են ջրի նմուշներ՝ հետագա լաբորատոր փորձարկումների համար: Տեղում իրականացվել են նաև ջրի ջերմաստիճանի, թափանցիկության, քլորոֆիլ α-ի, լուծված թթվածնի, ջրի թթվայնության (pH) և ընդհանուր լուծված … Read more

Քարաթափում Կարբիի ձորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մարտի 9-ին, ժամը 15։04-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։ Դեպք վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը: Պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ (մոտ 150 խմ) են թափվել։

Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատի խճուղում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի 39-ամյա բնակչին և համաքաղաքացի 42-ամյա ուղևորին։ Ավտոմեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կար։ 39-ամյա վարորդը հայտնել է, որ … Read more

Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ․ Փաշինյանը շնորհավորել է Խամենեիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն … Read more

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարբեր անձինք կամ խմբեր ներկայանում են որպես վստահելի ներդրումային կազմակերպություններ կամ մասնագետներ՝ առաջարկելով բարձր եկամտաբերություն խոստացող ծրագրեր, սակայն նման գործունեության նպատակն իրականում քաղաքացիներին մոլորեցնելն է և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալը։ Մասնավորապես՝ տարբեր … Read more

2 մարզում 22 բնակարանային գողություն են կատարել․ Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։Տեղեկությունը ստուգվել է, հաստատվել և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցլ են … Read more

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում … Read more

Վերաքննիչի որոշումը Սամվել Կարապետյանի կալանքի մասին հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է՝ Մայր Աթոռը պաշտպանող … Read more