Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։ Արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես՝ արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում և պաշտպանություն կենդանիներից, կրծողներից ու միջատներից, հատակների, դռների և պատերի մի … Read more