Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։
Արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես՝
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Սննդամթերքի անվտանգությունը պարտադիր պահանջ է, և դրա պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է։