Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Ինչո՞ւ էր «ձեռքերը քշտել» Աղվան Վարդանյանը, ու կօգնի՞ արդյոք սպիտակ արջը․ ԱԺ նիստի մանրամասները

Խորհրդարանի այսօրվա նիստը շատ բուռն և աղմկոտ ընթացք է ունեցել։ Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսին վերաբերող ելույթի ժամանակ Հասմիկ Հակոբյանը արտաբերել էր Կտրիճ Ներսիսյան անունը, ինչից հետո ընդդիմադիրները ձեռքերով հարվածել էին սեղաններին։ Այսօր նույնը կրկնվել է պարբերաբար։ Մանրամասները՝ տեսանյութում։

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվեց օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնեց, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում, մտել և գողացել են 35 հազար դրամ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը։ Իրավապահները պարզեցին, որ դուռը բացել են հենց դռան կողպեքի բանալիով։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և քրեական ոստիկանների … Read more

Երիտասարդության միջազգային օրը Կապանում. նախարարը մասնակցել է «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփմանը

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթ» արդյունքների ամփոփումը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 … Read more

Կասեցվել է «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող, անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՍԱՏՄ-ից: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը, պատշաճ չեն իրականացվել … Read more

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) … Read more

ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղղություններն են

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից: Քննարկումները վարել է ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ … Read more

Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ

Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։ Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ։

Ռուբեն Ռուբինյանն ու Չինաստանի դեսպանն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։ Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն … Read more

Հիմնանորոգվում է Տ-8-10, /Մ-2/-Շամբ-Շամբի ջրամբարի պատվար ավտոճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-8-10, /Մ-2/-Շամբ-Շամբի ջրամբարի պատվար ավտոճանապարհը՝ 3.2կմ երկարությամբ։ Ճանապարհի վրա այժմ կատարվում են տարաբնույթ աշխատանքներ. կառուցվում է հողային պաստառը, նորոգվում են արհեստական կառուցվածքները, ճանապարհին առկա մետաղական կամուրջը, ջրահեռացման համակարգը։ Բնակավայրի տարածքում կառուցվում են մայթեր։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, որոշ հատված արդեն իսկ ասֆալտապատ է։