Արման Եղոյանն անդրադարձել է ատոմակայանի վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը

Հայկական ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը, Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։

Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը։

«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է։ Այդ ժամկետը 2036 թվականն է։

Ալիևը չի արել այդ գյուտը։ Դա փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետն է՝ 2036 թվականը՝ մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ մտածում ենք նոր ատոմակայան կառուցելու մասին և բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասել է Եղոյանը։

 

 

Leave a Comment