ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-8-10, /Մ-2/-Շամբ-Շամբի ջրամբարի պատվար ավտոճանապարհը՝ 3.2կմ երկարությամբ։
Ճանապարհի վրա այժմ կատարվում են տարաբնույթ աշխատանքներ. կառուցվում է հողային պաստառը, նորոգվում են արհեստական կառուցվածքները, ճանապարհին առկա մետաղական կամուրջը, ջրահեռացման համակարգը։ Բնակավայրի տարածքում կառուցվում են մայթեր։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, որոշ հատված արդեն իսկ ասֆալտապատ է։