Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. 2026 թվականի առաջին կիսամյակ

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 1.794 քրեական վարույթ (2025-ին՝ 1.482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1.082-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում: 204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան … Read more

Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 147 միլիոն 686 հազար դրամ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան … Read more

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Մինչ նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,Նիստի հարգելի՛ մասնակիցներ, Նախ և … Read more

Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Այս մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում: «Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին … Read more

ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից են։ Օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության և հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են … Read more

Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, – սննդի կառույցն ապահովված … Read more

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:

Բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է՝ լոլիկ 39-41տոննա, կաղամբ 35-37տոննա, սոխ 24,5-25,5տոննա, մնացած բոլոր բանջարանոցայինները միասին (վարունգ, սմբուկ, տաքդեղ, լոբի և այլն) 20-21տոննա։

Օգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Թումանյան փողոց 5, 5ա, 7, 9, 9ա, 11, 11ա, 15, 22, 24, 26, 26ա շենքեր, Թումանյան 2-րդ անցուղի 2-21 առանձնատներ, Հանրապետության 2-րդ նրբանցք 19 շենք, Նալբանդյան փողոց 17, 19, … Read more

Ատեստավորումը չանցած ուսուցիչները պետք է հեռանան․ Փաշինյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը

Մինչ Ղրղզստան մեկնելը, վարչապետն այսօր առավոտյան նոր կազմով կառավարությունն առաջին նիստն է անցկացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, պահպանելով շարունակական աշխատանքը, կառավարությունը կվերանայի իր գործունեության որոշ մոտեցումներ՝ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մանրամասները՝ ռեպորտաժում: