Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Այս մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես եկա ելույթով»,-նշել է Փաշինյանը: