Երեք խաղ, երեք հաղթանակ. Հայաստանի ֆուտզալի ընտրանին անպարտելի էր տնային մրցաշարում

Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Երևանում անցկացված «Unibank Cup» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը։ ​Մրցաշարային վերջին օրը Ռուբեն Նազարեթյանի թիմն ուժերը չափեց Վրաստանի հավաքականի հետ։ Երկրորդ խաղակեսում բեկելով խաղի ընթացքը՝ հայ ֆուտզալիստները կամային հաղթանակ կորզեցին (3:1)։ Գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ մրցակցի կողմից։ ​Մինչ այդ մեր … Read more

Հայաստանի ֆուտզալի հավաքականի հերթական հաղթանակը — Armsport.am

Երևանում անցկացվող միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին շարունակում է իր հաջող ելույթները։ Երկրորդ տուրի շրջանակում Ռուբեն Նազարեթյանի սաները վստահ առավելության հասան Ղրղզստանի հավաքականի նկատմամբ՝ խաղն ավարտելով 5։1 հաշվով։ ​Մեր թիմի կազմում փայլուն խաղ ցուցադրեցին Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որոնք դարձան դուբլի հեղինակ։ ​Հանդիպման հաշիվն էլ ավելի խոշոր դարձրեց Դենիս Նևեդրովը՝ հեղինակելով թիմի … Read more

Ֆուտզալ. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Unibank Cup-ին ընդառաջ — Armsport.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել տարեվերջյան կարևոր ստուգատեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են դեկտեմբերի 14-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։ Հավաքի շրջանակում Հայաստանի ընտրանին մասնակցելու է Երևանում անցկացվող Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարին։ Մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին. Ալբերտ Աղաջանով … Read more