Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել տարեվերջյան կարևոր ստուգատեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են դեկտեմբերի 14-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։
Հավաքի շրջանակում Հայաստանի ընտրանին մասնակցելու է Երևանում անցկացվող Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարին։
Մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին.
- Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
- Լևոն Գեջուա — «Լիպեցկ»
- Արթուր Մկրտչյան — «Սիևն»
- Էմին Ղարաբեկյանց — «Յունիսպորտ»
- Արթուր Մելքոնյան — «Լիպեցկ»
- Նիկիտա Խռոմիխ — «ՏԶՄՍ Տուլա»
- Համլետ Մանուկյան — «Յունիսպորտ»
- Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել»
- Դենիս Նևեդրով — «Տյումեն»
- Գարիկ Մաշումյան — «Սիևն»
- Արթուր Պատատյան — «Երևան»
- Միհրան Դերմենջյան — «Մերկուրի»
- Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
- Արսենի Պետրոսյան — «Նովայա-Գեներացիա»
- Աղասի Եղիազարյան — «Երևան»
- Միքայել Ղանդիլյան — «Էիր-Աերո»
- Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
- Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
Դեկտեմբերի 20-ից 24-ը կայանալիք մրցաշարին, բացի տանտերերից, կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները։
Մրցաշարի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին․ ժամը 16:00-ին կմրցեն Ղրղզստանի և Վրաստանի ընտրանիները, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Մոլդովայի թիմի հետ։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին նախատեսված է Վրաստան-Մոլդովա հանդիպումը, որին ժամը 20:00-ին կհաջորդի Հայաստանի և Ղրղզստանի հավաքականների դիմակայությունը։
Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 24-ին․ խաղային օրը կսկսվի 14:00-ին՝ Ղրղզստան-Մոլդովա խաղով, իսկ ժամը 20:00-ին կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Աղբյուրը՝ ՀՖՖ