Հայաստանի ֆուտզալի հավաքականի հերթական հաղթանակը — Armsport.am

Երևանում անցկացվող միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին շարունակում է իր հաջող ելույթները։

Երկրորդ տուրի շրջանակում Ռուբեն Նազարեթյանի սաները վստահ առավելության հասան Ղրղզստանի հավաքականի նկատմամբ՝ խաղն ավարտելով 5։1 հաշվով։

​Մեր թիմի կազմում փայլուն խաղ ցուցադրեցին Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որոնք դարձան դուբլի հեղինակ։

​Հանդիպման հաշիվն էլ ավելի խոշոր դարձրեց Դենիս Նևեդրովը՝ հեղինակելով թիմի հինգերորդ գնդակը։

​Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր. հիշեցնենք, որ մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստները 2-1 հաշվով պարտության էին մատնել Մոլդովայի թիմին։

Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Վրաստանի ազգային հավաքականի հետ։

Leave a Comment