Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Երևանում անցկացված «Unibank Cup» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը։
Մրցաշարային վերջին օրը Ռուբեն Նազարեթյանի թիմն ուժերը չափեց Վրաստանի հավաքականի հետ։
Երկրորդ խաղակեսում բեկելով խաղի ընթացքը՝ հայ ֆուտզալիստները կամային հաղթանակ կորզեցին (3:1)։ Գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ մրցակցի կողմից։
Մինչ այդ մեր ընտրանին պարտության էր մատնել Մոլդովայի (2:1) և Ղրղզստանի (5:1) թիմերին՝ ընդհանուր առմամբ վաստակելով 9 միավոր։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, որտեղ պատվավոր հյուր Եղիշե Մելիքյանը հանձնեց հաղթական գավաթը Հայաստանի հավաքականին։
