ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը

Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագրության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը: «ԵՄ դեսպանները հաստատեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն … Read more

Իրանցիները ցանկանում են գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել: Ամերիկյան կողմը պատրաստ է գործարքի, սակայն Թեհրանից պահանջելու է սահմանափակել միջուկային ծրագիրը: Իրանից հայտարարել են՝ հակամարտություն չեն ցանկանում, բայց պատրաստ են պատերազմի:

Վրաստանը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։ «Նրանք պետք է որոշեն: Ցավոք, Բայդենի վարչակազմի ստեղծած վրաց-ամերիկյան հարաբերությունները շատ բարդ են: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնին: Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մեր պատրաստակամության մասին»,- … Read more

Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Թրամփ

ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է կատարել, շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ոգուն հավատարիմ մնալու համար:   Դոնալդ Թրամփը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր դադարեցրած ութ պատերազմներից մեկն է, և հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։ … Read more

Այլընտրանքային միջանցքը չի նվազեցնում Վրաստանի տարանցման դերը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ  ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումն ու առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Միաժամանակ նա շահարկումներ է անվանել այն կարծիքները, թե այլընտրանքային միջանցքով Վրաստանը կարող է կորցնել իր տարանցման գործառույթը: «Վրաստանի տարանցման դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ։ Այլընտրանքային միջանցքը վտանգ չի ներկայացնում … Read more

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանում խաղաղությանն ու կայունությանը: Թուրքիայի … Read more

Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել փողի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար

Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով. նա ԵԽԽՎ-ում առաջ է մղել Ադրբեջանի շահերը և դրա դիմաց տասնյակ հազարավոր եվրո ստացել։ Մյունխենի դատարանը մեկ տարի և երկու ամիս պայմանական ժամկետ է նշանակել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից Բունդեսթագի նախկին անդամ Աքսել Ֆիշերի համար: Դատարանն արգելել է Ֆիշերին երկու տարվա ընթացքում ընտրվել պետական պաշտոններում, ինչպես … Read more

Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է. Ալիևը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները: Կողմերն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:  Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է, այն արտացոլվում է նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման մեջ: Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր դեր է խաղում … Read more

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:   «Նրանք իմ ընկերներն են: Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամն իմ ընկերն է: Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում: Բայց այս անգամ՝ ոչ: Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խումբը»,- … Read more

Հայ–վրացական բարեկամության խորացում․ ՀՀ դեսպանի հանդիպումը Թբիլիսիում

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի և խորհրդի կրթության ու մշակույթի հանձնաժողովի նորընտիր նախագահ Բեքա Օդիշարիայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ ու վրաց ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման ու միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։