Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:


Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանում խաղաղությանն ու կայունությանը:


Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան երբեք չի աջակցել Իրանի գործերին արտաքին միջամտության սցենարներին։ Էրդողանն ընդգծել է, որ խնդիրների լուծումն ու տարածաշրջանում լարվածության սրման կանխումը բխում է Թուրքիայի շահերից:

Դիտումների քանակ3

Leave a Comment