Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ

Իրանում ներքին ինտերնետային կապը հիմնականում վերականգնվել է, չնայած իրանցիները դեռ հասանելիություն չունեն համաշխարհային ցանցին. անձնական հեռախոսներում և տներում ինտերնետը դեռ հասանելի չէ:  Միևնույն ժամանակ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ:  Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և գնաճի պատճառով ցույցերը սկսվել էին դեկտեմբերի … Read more

Մարթա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցեր

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ: Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Բաքվի ներդրմանը: … Read more

ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար

«Ճշմարտության հետքերով, արդարության հետևից». Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցին հիշատակի հավաք է անցկացվել Ստամբուլում՝ Ակօս շաբաթաթերթի նախկին խմբագրատան առաջ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար, արձանագրել են ներկաները, կարևոր համարել ազատության, արդարության և հավասարության համար նրա պայքարը շարունակելը: Մանրամասները՝ տեսանյութում։

Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: Այն ներառում է գեներատորներ և տրանսֆորմատորներ, մալուխներ, լարեր, ցածր լարման վահանակներ: «Այս օգնության փաթեթը շատ ճիշտ ժամանակին է և խիստ կարևոր ներդրում է ռուսական ահաբեկչական հարձակումներից հետո Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման և էներգետիկ անվտանգության ամրապնդման համար»,- նշել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը: … Read more

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել մշտական խաղաղության Հարավային Կովկասում. Ալիև

Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։   «Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։ … Read more

ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարեն հայ ժողովուրդը և իշխանությունը:   «Դա տեխնիկապես անհնար է և անհամատեղելի ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների … Read more

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ կապերը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դիտումների քանակ2

Ադրբեջանը շահագրգռված է Հարավային Կովկասի և Իրանի կայունությամբ. Ալիև

Այսօրվա աշխարհում առաջնայինը ոչ թե իրավունքի գերակայությունն է, այլ ուժի գերակայությունը՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ի հետ հարցազրույցի ժամանակ: Ադրբեջանի նախագահը կարևորել բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը, առաջնայինը՝ հարևանների հետ: Անդրադառնալով Իրանում ընթացող զարգացումներին՝ նա կարևորել է տարածաշրջանում ու հարևան երկրներում կայունության պահպանումը, կանխատեսելիությունը և խաղաղությունը:  … Read more

Երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում իրանցի ժողովրդին: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների պատժամիջոցների պատճառով է երկրում տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին հայտնել էր, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել: … Read more

Մենք հետաքրքրված ենք, որ Իրանում իրավիճակը կայուն լինի. Ռուբինյան

Մենք հետաքրքրված ենք, որ Իրանում իրավիճակը կայուն լինի, և հույս ունենք՝ այդպես էլ կլինի, և այդպես էլ կա: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:  «Ծրագրերի հետ կապված՝ որևէ դեպքում որևէ սպառնալիք չի լինի»,- ասաց Ռուբինյանը: Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը երրորդ երկրների ներգրավվածությանը ԹՐԻՓՓ … Read more