Թրամփը՝ Իրանին մոտեցող նավատորմի մասին

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ: Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է՝ Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները:   ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել … Read more

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի հետ կապված ձեռնարկվող միջոցները: Անդրադարձ է եղել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի նախագծին, … Read more

Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան. Արաղչի

Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ-ից հնչող նախազգուշացումներին, հայտարարել՝ չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական և հրթիռային կարողությունների հարցը, առավել ևս՝ փոխզիջումների գնալ: «Իրանի ժողովրդի անվտանգությունը ոչ մեկի գործը չէ, կընդլայնենք մեր պաշտպանական կարողությունները: Եթե բանակցությունները արդար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց»,- մանրամասնել է Աբբաս Արաղչին։  Նա հավելել է, որ … Read more

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ: Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները:  ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնը … Read more

Իրանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Իրանի արտգործնախարարը հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է անշեղորեն ամրապնդել հարաբերություններն իր հարևանների հետ՝ հիմնվելով բարիդրացիության քաղաքականության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է պաշտոնյան: Ավելի վաղ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Իրանի ԱԳՆ տվյալով՝ Աբբաս … Read more

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև այժմ ավելի մեծ լավատեսություն կա, քան մեկ շաբաթ առաջ. Ռասմուսեն

ԱՄՆ-ի, Դանիայի և դրա կազմի մեջ մտնող Գրենլանդիայի միջև եռակողմ բանակցություններից հետո Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ չնայած բոլոր հարցերը լուծված չեն, սակայն այժմ ավելի մեծ լավատեսություն կա, քան մեկ շաբաթ առաջ: Կողմերը նախատեսում են շարունակել շփումները: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին … Read more

ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են Նախիջևանի երկաթուղու նախագծի ուսումնասիրության շուրջ

Եվրոպական Միությունը և Ադրբեջանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ:  Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության՝ դա կարևոր ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում՝ շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար:  Նշվում է, որ երկաթուղին ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս … Read more

Բոճորիշվիլին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:  Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել … Read more

Էրդողանը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով՝ հայտնել է թուրքական Հյուրիեթ թերթը:  Թերթի տվյալով՝ կարող է դիտարկվել նաև տեսակոնֆերանսի ձևաչափը։ Նշվում է, որ Թրամփը դրական է գնահատել Էրդողանի նախաձեռնությունը։ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն էլ հեռախոսազրույց … Read more

Ալեն Բերսեի ելույթը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառմանը

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։ Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ «Հարգելի՛ գործընկերներ, ընծայաբերվող նվերները հիշեցում են այն բաների մասին, որոնք անփոփոխ են, հատկապես հիմա, երբ ամեն ինչ անորոշ է թվում, և երբ համաշխարհային կարգը փոխվում է մեր … Read more