Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg


Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերած С-400 համակարգերը՝ ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով: Այդ մասին գրել է Bloomberg-ը։ 


Գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Վաշինգտոնը տևական ժամանակ է՝ պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ հրթիռներից, ինչը հանգեցրեց ԱՄՆ պատժամիջոցներին և 2019 թվականին Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելուն: C-400-ից հրաժարվելը կարող է ճանապարհ հարթել պատժամիջոցները չեղարկելու և ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը վերականգնելու համար՝ գրում է պարբերականը:

Դիտումների քանակ1

Leave a Comment