Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը. APA


Ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը: Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:


Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին: Վրաստանից արձագանքել են տեղեկությանը:


Կառավարության կարգադրության համաձայն՝ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը 2600 տոննա ադրբեջանական նավթամթերքի փոխադրումը Հայաստան կիրականացնի անվճար:

Leave a Comment