Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի

Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով իր միջուկային ծրագիրը զարգացնելու իր օրինական իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից՝ հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները, բայց չենք հրաժարվի այս պայմանագրով նախատեսված մեր իրավունքներից, այդ … Read more

Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսին կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ երկրի փոխարտգործնախարար և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը դիվանագետին է հանձնել բողոքի նոտա՝ հաղորդել է Tasmin լրատվական գործակալությունը: Իրանական կողմի վրդովմունքի պատճառը Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունն է, որը Թեհրանը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին։ Փոխնախարար Մոհամմեդ Ալիբեկը Կիպրոսի … Read more

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց. դեսպան Հակոբյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:  «Վերջին շրջանում մենք … Read more

Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի եղանակային պայմանները. Թունելի կառուցումը կավարտվի 2028-ին

Վերին Լարս տանող նոր ճանապարհը կշրջանցի ամենադժարանցանելի հատվածն ու եղանակային պայմանները: Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը սպասարկող ճանապարհը կբեռնաթափվի, սակայն Ճանապարհի մաս կազմող թունելի կառուցումը հետաձգվել է մինչև 2028 թվականը: Շինարարության ավարտը նախատեսված էր 2025-ին: Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, վաղը նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հայտնել են Թեհրանում և Մոսկվայում, բանակցությունների օրակարգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը: Արաղչին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ: Իրանի … Read more

Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան

Մենք շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը. hաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա անդրադարձել է նաև Գազայում և Սիրիայում իրավիճակին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը: Նրա խոսքով՝ չնայած Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի աճող խախտումներին, այն, ընդհանուր առմամբ, պահպանվում է ՀԱՄԱՍ-ի հանգիստ և հավասարակշռված դիրքորոշման … Read more

Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. Կալուգին

Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը դրական լիցք հաղորդեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին. տրամադրված ենք դրանք զարգացնել 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նա նշել է, որ տնտեսության մեջ դրական դինամիկա է տեսնում, սակայն … Read more

Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։  «Նրանք այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է Կալասը։  Նա հայտարարել էր, որ … Read more

Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում

Դոհայի Northwestern համալսարանում քիչ չեն հայ ուսանողները: Երիտասարդները պատմել են, որ չնայած մշակութային մեծ տարբերությանը՝ արաբական երկրում հարմարվել են, սակայն նպատակը հայրենիք վերադառնալն է: Նրանցից մի քանիսի հետ զրուցել է «Լուրերի» թղթակից Լիանա Խաչատուրյանը:

Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Սև ծովը չպետք է օգտագործվի որպես հաշվեհարդարի ասպարեզ: Դա ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային օգուտ չի բերի։ Բոլորին անհրաժեշտ է անվտանգ նավարկություն Սև ծովում, և դա պետք է ապահովել: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Օդեսայում թուրքական նավի գնդակոծմանը: Կիևից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված … Read more