Իշխանություններն աշխատում են սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ. ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ

-Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ: Այս իշխանությունների օրոք քանդման  քաղաքականություն է իրականացվում,- այսօր  ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա վստահեցրեց՝ սփյուռքը, որ այսքան տարի հայապահպանության, հայակերտման  ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ է գործել, այդ սկզբունքներից անշեղ է մնալու. «Մենք համաձայն ենք … Read more

«Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են». Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։ Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը … Read more