ՊԵԿ նախագահն ինքն է խոստովանում, որ վարչապետը ՊԵԿ է ղեկավարում. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանի այսօրվա հայտարարություններին, գրում է. ««Պարզ է, չէ՞, որ ՊԵԿ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Եվ բնական է, որ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե, օրինակ, այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային խնդիրներ ունի, ինչ հարցեր կան»: Սա ասում է ՊԵԿ նախագահը: Պարզ չէ՞, … Read more

Մեծ հավանականությամբ, Թրամփը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը. Հակոբ Բադալյան

«Իհարկե հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամփը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքը ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին: Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամփը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով»,- … Read more

Դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար: Այո, անկասկած, ինչպես որ Ալբանիայի միջազգային հեղինակության համար մեծ նշանակություն ունեցավ նախորդ տարի հունիսին այդ երկրում անցկացված գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովից հետո Ալբանիան վայելում է այդ հեղինակությունը, համարվում միջազգային կարեւոր դերակատար, բոլորը շտապում … Read more

Այստեղ առաջանում է հնարավոր ինտրիգ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների միջև. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա: Սա իհարկե թերևս ընդհանուր արձանագրումն է, որովհետև մեծ հաշվով … Read more

Իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են. Հակոբ Բադալյան

«Ինձ հետաքրքիր է, եթե օրինակ ընդդիմադիր որեւէ ուժի առաջնորդ գնա դպրոցներ, մանկապարտեզներ, ի՞նչ կանեն, թույլ կտա՞ն, այնպես, ինչպես «թույլատրված» է Նիկոլ Փաշինյանին: Կգտնվեն իհարկե «խելոքներ», որոնք կասեն, թե նա այցելում է իբրեւ վարչապետ, այսպես ասած՝ կառավարության գործը տեսնելու համար: Կառավարության գործը տեսնելու համար կան որակի հսկողության կառույցներ, նրանք պետք է այցելեն դպրոցներ ու մանկապարտեզներ, այլ … Read more

Սա է, որ Հայաստանում նաև հրամայական է դարձնում փոփոխությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ-հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը՝ արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետևողական քայքայման քաղաքականությունը և ազդեցությունը միաժամանակ: Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաև այն նվաստացումը, որին Ադրբեջանը … Read more

Տեղի է ունեցել սադրանք․ սադրողը եղել է պետության ղեկավարը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր հարցադրում են անում մարդիկ՝ պետք է հարվածողին պաշտպանե՞լ:Ոչ, հարվածողին պաշտպանել պետք չէ: Պետք է պաշտպանել տրամաբանությունն ու բարոյականությունը, որ խախտվում են հայտնի պատմության պարագայում:Երկուսն էլ մարդու բնության մեջ են, որպեսզի երեւույթները կարողանա քննել ամբողջական: Քանի որ, ամբողջական չքննելու պարագայում հնարավոր չէ գալ արդյունավետ եզրահանգման:Իսկ տրամաբանությունն ու բարոյականությունը այս … Read more

Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին․ Հակոբ Բադալյան

«Աննա Հակոբյանը սխալ չի ասում: Լեգենդար հետախույզ Կանդազն ի՞նչ գիտե 44-օրյա պատերազմի մասին: Նա ի՞նչ գիտե, օրինակ, թե 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ հենց Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախի տեսարժան վայրերում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Արթուր Ավանեսյանի վերաբերյալ Փաշինյանի նախկին կողակցի հայտարարություններին։ Բադալյանը շարունակում է. «Կամ, Կանդազն ի՞նչ գիտե, թե … Read more

ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական սկանդալ է Հունգարիայում: Հրապարակվել է այդ երկրի արտգործնախարար Սիյարտոյի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դա տեղի է ունենում Հունգարիայում՝ խորհրդարանի ընտրության շեմին: Ընտրությունը կայանալու է ապրիլին: Անկասկած է, որ հեռախոսազրույցի ձայնագրության նպատակն է հարվածել ներկայիս հունգարական իշխանությանը՝ Օրբանի գլխավորությամբ, որը դիմակայության մեջ է Եվրամիության ղեկավարության հետ: … Read more

Բաքվում անհանգստացած են․ Փաշինյանի դեմ կարող է մահափորձ լինել․ քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան․  «Ադրբեջանական ռեսուրսները «որսացել» են նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու թեման և «զարգացրել», ասելով, թե այսօր հարձակում է Փաշինյանի վրա, վաղը կարող է լինել մահափորձ:Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդօրինակ «զարգացման» գաղափարը Բաքու հասնի հենց Երևանից: Չէ՞ որ հիմա օրինակ ձևավորված են նաև ոչ կառավարական շփման հաղորդուղիներ, որոնց միջոցով արդեն իսկ … Read more