Մեծ հավանականությամբ, Թրամփը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը. Հակոբ Բադալյան

«Իհարկե հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամփը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքը ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին: Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամփը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով»,- նշել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ նրա, հազիվ թե Իրանը արհամարհեր այն, եթե լիներ լուրջ հաղորդագրություն. «Հետևաբար, մեծ հավանականությամբ, Թրամփը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը, ստեղծելով տպավորություն, թե զիջել է Իրանը»:

«Իրանը հայտարարում է հակառակի մասին, որ ԱՄՆ համաձայնել է իր տասը պայմաններին: Անկասկած է, որ այստեղ էլ Թեհրանն է թերևս չափազանցնում: Իսկ ի՞նչ կա իրականում: Իրականում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իհարկե, Թեհրանը որոշել է Թրամփին վերջնականապես չմղել անկյուն: Այստեղ կա երկու հանգամանք, ըստ իս: Նախ, լիովին անկյուն մղելու դեպքում նա իսկապես կարող էր դառնալ խելահեղ անկանխատեսելի, օգտագորխելով մինչև անգամ միջուկային սպառազինություն:

Երկրորդը, Թեհրանին թերևս պետք չէ, որ Միացյալ Նահանգներում լինի Թրամփի հաղթանակ կամ պարտություն: Մեծ հաշվով, որքան անորոշություն է ամերիկա-իրանյան առաջիկա երկշաբաթյա «տրեկում», նույնքան թերևս անորոշություն է ներամերիկյան քաղաքական «տրեկում»: Իսկ սա Թեհրանին տալիս է թերևս բանակցային առավելություն»,- գրել է Հ. Բադալյանը։

Leave a Comment