«Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ». Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

«Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։ 2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ։ Թող … Read more

Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները

Փետրվար 02,2026 23:00 Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի: Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի եւ Իրանի գործակցութեան: Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի … Read more

Մենք «հավատում ենք», որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն» ու Արշակ սրբազանը «ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան

-Մենք ունենք մի իրավիճակ, երբ մեղադրող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գործողություն, որը, իբր, Արշակ սրբազանը կատարել է, բայց այդ նկարագրած գործողությունը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այն գործողությունները, որ, եթե իրականում տեղի ունեցած էլ լինեին, անգամ այդ պարագայում հնարավոր չէր լինի Արշակ սրբազանին մեղադրել այդ հոդվածով,- այսօր առաջին ատյանի ընդհանուր … Read more

Գնդերեցներին տալու են կապիտանի և մայորի կոչում, որոնք գործելու են ՊՆ ենթակայության տակ

Օրենքներն ու արդարադատությունը մեր իրականության մեջ այսօր դարձել են երկրորդական արժեքներ։ Բայց մենք հույս ենք փայփայում, որ վերջիվերջո արդար ձայնը պետք է լսվի։ Չի կարող արդարության ճիչը խլացվել․ անշուշտ, կփորձեն խլացնել,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա եկել էր դատարան՝ ի պաշտպանություն անազատության … Read more

Գնդերեցները բանակում ինքնասպանության փորձեր էին նույնիսկ կանխել․ Արտաշես սարկավագ

«Իհարկե, կբավարարի, կալանքի ժամկետը կերկարաձգի։ Դատարաններն արդեն շատ կանխատեսելի են», – Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու լուծարվեց գնդերեցության ծառայությունը, սարկավագը պատասխանեց, որ շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում։ Ըստ նրա՝ բազմաթիվ ինքնասպանության փորձեր են կանխվել գնդերեցների … Read more

Օրակարգի առանձին կէտ էր Հայաստանի իշխանութիւն-եկեղեցի խորացող տագնապն ու էջմիածնական սրբազաններու դէմ յարուցուող քրէական դատերը

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի հերթական առցանց նիստը կայացաւ Կիրակի, 1 Փետրուար 2026-ի երեկոյեան ժամը 06։00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ։ Նիստի առաջին օրակարգով քննարկուեցան Սուրիոյ, Իրանի եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի վերջին իրադարձութիւնները։ Վեհափառ Հայրապետը պարզեց թէժ իրավիճակներու մէջ գտնուող մեր թեմերու եւ ազգային կառոյցներու պատասխանատուներուն հետ իր ունեցած բազմաթիւ հաղորդակցութիւնները։ Ժողովականները … Read more

Արամ Ա-ն տարին հռչակեց հոգեւոր կեանքի վերանորոգման տար

«ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ» ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ԸՆԹԵՐՑՈՒԵՑԱՒ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԷՆ ՆԵՐՍ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ 2003-էն սկսեալ իւրաքանչիւր տարի մեր ժողովուրդի կեանքին հետ անմիջական աղերս ունեցող արժէք մը նկատի ունենալով, ժողովուրդի զաւակներուն կը թելադրէ ամբողջ տարուան ընթացքին լուսարձակի տակ բերել զայն իրենց կեանքին եւ գործունէութեան մէջ: Վեհափառ Հայրապետը … Read more

«Տմարդի որոշումով Սուրեն Պապիկյանը փորձ է արել վրեժ լուծել աղանդավորական շարժմանը չմիացած գնդերեցներից»․ Գեղամ Մանուկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը, որով ՀՀ ԶՈւ-ում լուծարվում է գնդերեցների գունդը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի բնութագրմամբ, ամբողջությամբ տեղավորվում է գործող իշխանության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող վայրագ, անօրինական եւ բազմաթիվ բռնություններով լեցուն քաղաքականության շրջագծում։ Միաժամանակ, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի, կոնկրետ այս քայլում շատ ակնառու … Read more

Հայաստանի մէջ պետութիւն-եկեղեցի յարաբերութեանց ներկայ իրավիճակը` Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ու ՀԲԸՄ պատուոյ նախագահի հանդիպման հիմնական առանցքում

Հունվար 31,2026 23:50 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի իր գրասենեակին մէջ, ընդունեց այցելութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատուոյ նախագահ եւ փաստաբան Պերճ Սեդրակեանի, Շաբաթ, 31 Յունուար 2026-ին։ Հայաստանի մէջ պետութիւն-եկեղեցի յարաբերութեանց ներկայ իրավիճակը եւ ընդհանրապէս հայ եկեղեցւոյ դիմագրաւած մարտահրաւէրներն էին հանդիպման հիմնական առանցքը։ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Երիտասարդությունը ոչ թե հավատից հեռու լինելու ժամանակն է, այլ հենց հավատի քաջ վկայության տարիքը․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Պատարագին մասնակցում էին թեմի համայնքներից և Հայաստանի տարբեր թեմերից եկած ուխտավորներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների հոգիներին մխիթարություն և զորություն պարգևելու համար։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ հոգեշնորհ Տեր Դավիթ … Read more