Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները

Փետրվար 02,2026 23:00

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի:

Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի եւ Իրանի գործակցութեան:

Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի վերադառնայ Իրան եւ Լիբանանի մէջ նախապէս ծառայած դեսպան մը պիտի փոխարինէ զինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment