Ավարտին են մոտենում Շիրակի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Նշենք, որ Շիրակի մարզում ներկայումս ընթացքի մեջ են 14 դպրոցների նոր կառուցման աշխատանքներ՝ ընդհանուր 23 միլիարդ 512 միլիոն 376 հազար դրամ արժեքով։ Միաժամանակ վերանորոգվում են 29 դպրոցներ և մեկ մարզադահլիճ՝ շուրջ 7 միլիարդ 700 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Գյումրիում վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների թիվը հասնում է 15-ի։

Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների երաշխավորմանը: Նա տեղեկացրել է՝ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դիմում են ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց իրականացրած կրթական ծրագիրը: Այս ընթացքում շուրջ 800 ծրագիր է երաշխավորվել, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, շուրջ 10 անգամ ավելի է, քան նախկինում … Read more

Ոչ կրթական կրքեր. անչափահաս երեխաներին դասից հանել ու հեռացրել են վարժարանից

Լատվիայից Հայաստան տեղափոխված ծնողին չեն բավարարում ԿԳՄՍ նախարարությանն ուղարկված վարժարանի բացատրությունները Գոհար Ղարաբաղցյանը դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ Կրթության տեսչական մարմնին՝ իր երկվորյակ երեխաների կրթության իրավունքի խախտման, անօրինական հեռացման եւ խտրական վերաբերմունքի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում Գոհար Ղարաբաղցյանն ասաց, որ ինքը կրթության պատասխանատուներին խնդրել է ուսումնասիրել եւ իրավական գնահատական տալ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան … Read more

Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում․ Գիտուժ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։ «Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն … Read more

Պետք է դպրոցի դռները բաց լինեն, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել, մարդիկ հավաքվեն, քննարկեն, խոսեն․ Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով: Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները: Մասնավորապես, … Read more

ՀՀ դպրոցականները 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ են նվաճել

19 Հունվարի 2026, 20:00 ՀՀ դպրոցականները 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։

500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ՝ Շիրակի մարզում – Tsayg

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ աշխատավարձի չափը կախված է մի շարք գործոններից՝ կամավոր ատեստավորման ընթացքում հավաքած միավորներից, ուսուցչի տարակարգից, դասաժամերի քանակից, ինչպես նաև այն հանգամանքից, թե ուսուցիչը քանի դպրոցում է դասավանդում։

4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 … Read more

«Գնում են բանակից խուսափելու համար»՝ կարծում է Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Հունանյանը հակադարձում՝ «պետությանը նաեւ պետք են գլուխներ»

«Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար բուհերում։ Կարծում եմ, բանակին էլ սա չի խանգարի, որովհետեւ մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, … Read more

Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսում ստացող քաղաքացիները պետք է ունենան մոտիվացիա՝ վերադառնալու և իրենց գիտելիքն ի նպաստ ՀՀ-ի ծառայեցնելու. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս փոփոխությունը հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և այն ՀՀ տնտեսական ու հանրային … Read more