ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համար

Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով: Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։ Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ … Read more

Արտյոմ Աղաջանյանը, Էռնեստ Սարգսյանը և Գեորգի Երիցյանը՝ Համառուսական դպրոցական օլիմպիադայի մրցանակակիրներ

21 Փետրվարի 2026, 11:50 Համառուսական դպրոցականների օլիմպիադայի ճշգրիտ գիտությունների տարածաշրջանային փուլի արդյունքներով Պյատիգորսկի աշակերտներ Արտյոմ Աղաջանյանը, Էռնեստ Սարգսյանը և Գեորգի Երիցյանը դարձել են ինֆորմատիկայի և մաթեմատիկայի մրցանակակիրներ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Պյատիգորսկի քաղաքապետ Դմիտրի Վորոշիլովը։ Արտյոմ Աղաջանյանը, ով սովորում է Ա. Մ. Դուբիննոյի անվան թիվ 5 դպրոցում, դարձել է ճշգրիտ գիտությունների օլիմպիադայի … Read more

Թուրքիայում ձերբակալել են «Deutsche Welle»-ի լրագրողին

Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ գերմանական լրատվամիջոցի՝ Թուրքիայից աշխատող թղթակցին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու համար․ գրում է «Reuters»-ը: Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածն Ալիջան Ուլուդագինն է։ «Հետաքննությունն սկսվել է նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա»,- հայտնել է լրատվամիջոցը։ «Deutsche Welle»-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգն էլ իր հերթին է հայտարարություն … Read more

Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է ուսումնական հաստատությունում։ Աշոտ Բլեյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը, կրթահամալիրում ստեղծված արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանցը, որը ծառայում է նախադպրոցական, հանրակրթության, մասնագիտական ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթության և արտադպրոցական … Read more

ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 20-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)։ Համալսարանի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել բուհում, ծանոթացել կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև հաստատության զարգացման առաջնահերթություններին։ Հանդիպման ընթացքում դոկտոր Պողոսյանը ներկայացրել է ՀԱՀ-ի ընթացիկ նախագծերը, ռազմավարական առաջնահերթություններն ու զարգացման ծրագրերը։ Նախարար Հայրապետյանը ծանոթացել է գիտահետազոտական … Read more

Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ

ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուի կողմից  Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն՝ սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ։ «Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ, կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս … Read more

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն․ հայտնում է ԿԳՄՍՆ-Ն։ «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության … Read more

Յագելոնյան համալսարանում բացվել է Լեհաստանում բնակվող հայերի պատմության լաբորատորիա

20 Փետրվարի 2026, 10:00 Կրակովի Յագելոնյան համալսարանը խորացնում է իր հետազոտությունները բազմամշակութային ժառանգության ոլորտում։ Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Պյոտր Եդինակը հիմնել է Սադոկ Բարոնչի անվան լեհահայերի պատմության լաբորատորիա։ Սադոկ Բարոնչը (1814–1891), որի անունով կոչվել է լաբորատորիան, ծագումով հայ նշանավոր պատմաբան էր, Դոմինիկյան միաբանության վանական։ Նա պատրաստել և հրատարակել է հիմնարար աշխատություններ Ռեչ Պոսպոլիտայի հայ համայնքի պատմության … Read more

Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան

Վերաբացվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված նախասրահը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի … Read more

Նախարարը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: «Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն անցկացվող Գիրք նվիրելու օրը մեր երկրում թերևս ամենասիրված տոներից մեկն է: Այն միմյանց հետ … Read more