Անահիտ Զաքարյան՝ էկոլոգիայի օլիմպիադայի տարածաշրջանային փուլի հաղթող

27 Փետրվարի 2026, 21:30 Բաբաևոյի (ՌԴ) թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Զաքարյանը հաղթել է դպրոցականների համառուսաստանյան էկոլոգիայի օլիմպիադայի տարածաշրջանային փուլում։ Նրան շնորհավորել է Բաբաևոյի շրջանի ղեկավար Նատալյա Միրոնովան։ «Հաղթել դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադայի տարածաշրջանային փուլում լուրջ մարտահրավեր է և խոր գիտելիքների վկայություն։ Նման արդյունքը հնարավոր է անկեղծ գիտական հետաքրքրության և մեր բնության ապագայի հանդեպ … Read more

Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին՝ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ 14-ամյա Ա․ Խ․-ն բռունցքով հարվածել է 14-ամյա Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, … Read more

Քննարկվել են երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների հաստատումը, երիտասարդական նախաձեռնությունների, օրենսդրական կարգավորումների շրջանակում փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող քայլերի քննարկումը։ Ողջունելով ներկաներին՝ … Read more

Հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը. գործադիրի որոշումները

Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, «2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որն այս շաբաթ կուղարկվի ԱԺ: Գործադիրի այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

Քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող … Read more

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական … Read more

Մեկնարկում է «Դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը. հանդիպում Տավուշի մարզում

ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և գործընկերների հետ համատեղ շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը: Ծրագրի նոր փուլի մեկնարկին և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ հանրապետության հինգ մարզում՝ Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում, անցկացվում են խորհրդատվական հանդիպումներ։ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի դպրոցում տեղի ունեցած հերթական հանդիպմանը … Read more

Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Տավուշի մարզի ուսումնական հաստատություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցներ և Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ: Հերթական չնախատեսված այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատությունների ուսումնական գործընթացների կազմակերպմանը, առկա խնդիրներին, հաստատությունների շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը: Այցի առաջին կանգառը Իջևանի … Read more

Վերապատրաստման դասընթաց ՄԿՈՒ մասնագետների համար

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում մեկնարկել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA եռօրյա վերապատրաստման ծրագիրը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների և ղեկավարների համար: Ծրագիրը կանցկացվի փետրվարի 23-25-ը: Վերապատրաստման դասընթացի մեկնարկին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամին ծրագրի իրականացման համար՝ նշելով, որ … Read more

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց … Read more