Կարևոր քայլերի կատարմանը մեծապես օգնում են արժեքները՝ մշակույթը, արվեստը, գիրքը․ Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Մշակութային երկխոսություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ նվիրված Հայաստան-Ֆրանսիա բարեկամությանը և Գիրք նվիրելու օրվան։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ և ֆրանսիացի հեղինակների ստեղծագործությունների ընթերցումներ՝ հայերենով և ֆրանսերենով, հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել … Read more

«Արևիկից Արևներին» մանկապատանեկան կրթամշակութային ծրագիրը հյուրընկալվել էր Սասունիկ գյուղի նորակառույց դպրոցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունը 2026 թվականին իրականացնում է մանկապատանեկան կրթամշակութային ծրագիր՝ «Արևիկից Արևներին» խորագրով: Ծրագիրը մեկնարկել է Գրքի տոնի շրջանակում՝ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի նորակառույց Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում: Այն կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. հաստատությունն ապահովված է ժամանակակից կրթության բոլոր պահանջներին … Read more

Հասմիկ Ավագյանը գրքեր է նվիրել մարզադպրոցի սաներին

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը գրքեր է նվիրել Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նախարարի տեղակալը երեխաների հետ զրուցել է ընթերցանության կարևորության, գրքի դերի և գիտելիքի արժևորման մասին։ Հասմիկ Ավագյանը … Read more

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և … Read more

Թումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ, … Read more

2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ … Read more

Ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը կիսվում է իր սիրելի գրականությամբ

Գրքի տոնին ընդառաջ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը կիսվում է իր սիրելի գրականությամբ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ԿԳՄՍՆ-ն: Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։

Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում: Առաջարկվող փոփոխություններից է ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը: Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում: Նույն հարթակում հրապարակվում են նաև … Read more