Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին

Կիեւը չի փոխել իր դիրքորոշումը տարածքների հարցում, Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, «որպեսզի Ուկրաինան չլինի արեւելքում», սակայն չի կարող հասնել այդ նպատակին ռազմաճակատում։«Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Մենք կռվում ենք մեր … Read more

Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է

Լիտվայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 5:4 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ է ձևակերպել: Եվս մեկ գոլ գրանցվել է ինքնագոլի … Read more

Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է Տնտեսական և սոցիալական խորհրդի առանցքային դերը գլոբալ օրակարգի իրականացման գործում

Տնտեսական և սոցիալական խորհրդի 80-ամյակին նվիրված հանդիպմանը, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Խորհրդի կարևոր դերը գլոբալ պարտավորությունները համակարգված և իրական գործողությունների վերածելու գործում: Նա ընդգծեց Ապագայի դաշնագրի, Սևիլյայի համաձայնուփյան, Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի և WSIS+20 համաժողովի արդյունքները Տնտեսական և սոցիալական խորհրդի ընթացիկ և ապագա աշխատանքներում ներառելու կարևորությունը՝ շարունակականության, կենտրոնացման և ազդեցության … Read more

Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները

Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Դրանց բովանդակության մասին քիչ բան է հայտնի. ենթադրվում էր, որ հիմնական թեման կլինի տարածքային հարցը։ Ուկրաինական աղբյուրները բանակցությունները բնութագրել են որպես «դրական» և «կառուցողական»։ Աբու Դաբիում բանակցությունները սկսվել են ուրբաթ՝ հունվարի 23-ի կեսօրին և ավարտվել շաբաթ օրը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը պարզաբանել է, որ … Read more

Աշխատավարձի բարձրացման և պայմանների բարելավման պահանջ․ Ախթալայում գործադուլ է

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ հանքափորներ հունվարի 15-ից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլի դիմած աշխատողներն ակնկալում են կառուցողական  բանակցություններ կոմբինատի ղեկավարության հետ,  ինչը դեռ չի կայացել։ Հունվարի 15-ից Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 50-ից ավելի աշխատող գործադուլ է  անում։ Հայտարարում են՝ աշխատավարձերի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման իրենց պահանջը շարունակում … Read more

Վերադարձ՝ սեփական բեմ. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր շենքում է

Տասնամյակների սպասումից հետո Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վերջապես բացում է իր նոր էջը՝ արդեն սեփական հարկի տակ։ Սակայն փոխվել է ոչ թե թատրոնի ոգին, այլ միայն տարածքը։ Պահպանելով արմատներն ու արժեքները՝ Համազգայինն այսօր համարձակորեն նայում է ապագային՝ շարունակելով արվեստի միջոցով խոսել ժամանակի, մարդու և հույսի մասին։

Օձերը գնացին, ոզնիները մնացին. ոզնիների ընտանիքում ապրում է նաև աֆրիկյան սպիտակ ոզնին

Արագածոտնի մարզի գուղերից մեկում Արտակ Մարտիրոսյանը ոզնիների տարբեր տեսակներ է պահում, այդ թվում՝ նաև արհեստական բուծմամբ ստացված աֆրիկյան սպիտակ ոզնի: Ոզնիների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է մի դիպվածով՝ մրգերի չորանոց կառուցելիս հանդիպել էր օձերի, հետո ոզնու: Պարզել է, որ ոզնին օձերի դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Բնության սանիտար ոզնիները մի քանի ցեղատեսակի են, որոնցից լայնականջները հազվադեպ … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 24.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 24.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Հազարավոր հայ տղաներ` «երկու երկրի արանքում». եվրոպաբնակ հայերը սպասում են զինապարտությանը ոչ դատական լուծում առաջարկող օրենքին Ուիթքոֆը լավատես է, փորձագետները՝ ոչ․ ի՞նչ սպասել Աբու Դաբիի բանակցություններից Համազգային թատրոնը «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացմամբ ազդարարեց սեփական շենքում գործունեության մեկնարկը Back to top button

Հազարավոր հայ տղաներ` «երկու երկրի արանքում». եվրոպաբնակ հայերը սպասում են զինապարտությանը ոչ դատական լուծում առաջարկող ու «ճակատագիր փոխող» օրենքին

Հայոց բանակում չծառայած 27-37 տարեկան հայ երիտասարդները Հայաստան վերադառնալիս ոչ թե կձերբակալվեն ու դատարանի առջև կկանգնեն, այլ ընտրության հնարավորություն կունենան. տարբերակ 1` ծառայել բանակում, տարբերակ 2` վճարել մի քանի միլիոն դրամ կամ տարբերակ 3` անել երկուսը միաժամանակ։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկած օրենդրական փոփոխությունը, որ ամիսներ առաջ որակվեց իբրև գումարի դիմաց չծառայելու խայտառակ … Read more