Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում … Read more

Կառավարությունը վերանայում է արտերկրում սովորողների տարկետման պայմանները

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նոր նախաձեռնություն, որով վերանայվում է բարձրագույն կրթություն ստանալու համար տրամադրվող տարկետման կարգը։ Այդպիսով փորձ է արվում կանխելու մտավոր ներուժի արտահոսքը։ Կառավարության տվյալներով՝ գործող կարգն անարդյունավետ է, քանի որ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորողների ճնշող մեծամասնությունը ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում հայրենիք և չի համալրում երկրի գիտական ու տնտեսական ռեսուրսը։ … Read more

44-օրյա պատերազմի մասին զեկույցի բաց հատվածը կարող է հրապարակվել հանրային լսումների ձևաչափով․ «ցավոտ շահարկումներ» ԱԺ-ում

Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանում որևէ ձևաչափով կքննարկվի՞ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հարցը նիստերի դահլիճում բարձրացրել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ պատգամավորներն արդեն մի քանի ամիս հնարավորություն ունեն ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը։ Քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նույն հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանին առաջարկել է հանրային լսումներ կազմակերպել։ ԱԺ … Read more

Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ

Դատարանը Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է այլընտրանքային միջոցներ՝ տնային կալանք և գրավ։ Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել` դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում … Read more

Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ անվտանգության համար․ Թրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանում

ԵՄ երկրները պատրաստ են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ հետ երկխոսության։ Բայց ԵՄ–ն ծրագրում է նաև հակազդող մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգների  նկատմամբ, որպեսզի սահմանափակի ամերիկյան ընկերությունների գործունեությունը իր տարածքում։ է Reuters-ը գրում է, որ դա կարվի, եթե ԱՄՆ-ն 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի ԵՄ ութ երկրների դեմ՝ Գրենլանդիայի հարցում նրանց ունեցած դիրքորոշման համար ։ ԵՄ անդամ ութ երկրները, … Read more

Լոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, շարունակելով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դեմ ներկայացված խմբային հայցի քննությունը, բավարարել էր նրանց շահերի պաշտպանի միջնորդությունը։ Խոսքը 2021-ին դատարան դիմած Լոռու մարզի 70 բնակիչների խմբային հայցի մասին է, որով նրանք Ախթալայի կոմբինատից առողջական ու տնտեսական վնասների փոխհատուցում են պահանջում։ Մինչև այդ դատարանը նրանցից սեփական միջոցների հաշվին փորձաքննություն էր պահանջել։ Այս … Read more

Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին

Եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Սուրեն Թովմասյանն ասել է, որ  անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ 16 հազարով։ Կոմիտեն 2025–ին մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնայինի։ Ծառայությունների մի մասն արդեն հասանելի է … Read more

ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունները հաստատել են միասնական դիրքորոշում միջազգային իրավունքի, ինքնիշխանության և Դանիայի ու Գրենլանդիայի աջակցության հարցերում։ ԵՄ-ն նաև զգուշացրել է, որ մաքսատուրքերը կվնասեն անդրատլանտյան հարաբերություններին և հակասում են առևտրային համաձայնագրերին։ Արտահերթ նիստը կգումարվի առաջիկա օրերին։ «Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածության վերաբերյալ իմ … Read more

Պուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հարցով զբաղվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացել, հունվարի 19-ին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ներկայում մենք ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները՝ այդ թվում ամերիկյան կողմի հետ շփումների միջոցով՝ պարզելու բոլոր նրբությունները»,-«Ինտերֆաքսի» փոխանցմամբ նշել է Պեսկովը։ Թրամփը հրավիրել է նաև Օրբանին … Read more

Հայության ներկայությունը սուրբ երկրում․ Սուրբ Ծննունդը՝ հունվարի 19-ին

Սուրբ Ծննդյան միջոցառումներ են Երուսաղեմում և Բեթղեհեմում։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է Հին տոմարով` հունվարի 18 -19-ին։ Մեր հաջորդ ռեպորտաժը Սուրբ Հարության տաճարից է։  Հայ եկեղեցու ներկայացուցիչ հայր Տիրան Հակոբյանն անդրադառնում է ծննդյան արարողություններին և սրբատեղիներում հայության ներկայությանը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մեծ հանդիսավորությամբ Սուրբ Ծննդյան արարողություններ է անցկացնում Սուրբ երկրի սրբատեղիներում։ Սուրբ Հարության տաճարում Սուրբ … Read more