Ինքնաթիռում, որով ԱՄՆ նախագահն ուղևորվում էր Դավոս, էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրներ են եղել

Ինքնաթիռում, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվում էր Դավոս, վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը լրագրողներին ասել է, որ ինքնաթիռում «աննշան էլեկտրական անսարքություն» է եղել։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը կփոխի ինքնաթիռը և Շվեյցարիա կթռչի այլ ինքնաթիռով։ Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ … Read more

ՀՀ նախագահը «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: «Ապագան կախված է մեզանից, ես նկատի ունեմ մեր երկրների ղեկավարներից, իսկ մեր երկրների ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն և կամք, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը»,— … Read more

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2026-2027 թվականների համար Ուկրաինային Եվրամիության 90 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու երեք օրինագծի հրատապ քննարկմանը։ Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 20-ին, Ստրասբուրգում։ Առաջին օրինագիծը՝ «Ուժեղացված համագործակցությունը Ուկրաինային վարկերի տրամադրման հարցում», ներկայացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը՝ արագացնելու աշխատանքը Եվրոպական խորհրդի 2025 թվականի վերջին ընդունված որոշման վրա և ամրապնդելու համագործակցությունը 24 անդամ … Read more

Նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման ուղղությամբ: … Read more

Թրամփի երկրորդ նախագահության մեկ տարին — Հայաստանի Հանրային Ռադիո

Աշխարհակարգի փոփոխություն Ճիշտ մեկ տարի առաջ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է 47-րդ նախագահի պաշտոնը՝ նա ոչ թե վերընտրվել է, այլ մեկ ժամկետ սպասել և նորից է ընտրվել: Ընդ որում հաջողացրել է երկու անգամ ենթարկվել իմպիչմենտի: Նրա ընտրությամբ փոխվել է գրեթե ամբողջ աշխարհակագրը: Որո՞նք են արտաքին ասպարեզում Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին տարվա առավել կարևոր … Read more

Նիկոլ Փաշինյանը գործարար Վլադիմիր Եվտուշենկովի հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։

«Ոչ դատավորների» թիվը դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել ու ընդունել է Դատական օրենսգրքում առաջարկվող  փոփոխությունները, որոնցով նախատեսվում է փոխել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Գործադիրն առաջարկում է մեծացնել  կառույցի «ոչ դատավոր» անդամների թիվը։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի դատական համակարգի առողջացմանը, մասնավորապես՝ կնվազեն «կորպորատիվիզմի» դրսևորումները, երբ դատավորները խուսափում են իրենց գործընկերներների էթիկան դարձնել քննարկման … Read more

Հայաստան-Շվեդիա գործընկերության նոր փուլ․ մեկնարկել է միգրացիոն կառավարման համատեղ ծրագիր

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Միգրացիոն կառավարման և ինտեգրման հզորացում․ Շվեդիա–Հայաստան երկկողմ նախաձեռնություն 2025–2029 թթ․» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Նիստին ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը։ Նիստի ընթացքում շվեդական կողմը ներկայացրել է ծրագրի 2020-2026 թթ. համար … Read more

Քուրդ-սիրիական հրադադարից հետո Սիրիայի հյուսիսում նոր լարվածություն է առաջացել

Երկօրյա զինված բախումներից հետո սիրիական կառավարական ուժերը և դաշնակից աշխարհազորայինները  քրդական ուժերին դուրս են մղել երկրի հյուսիսից։ Այդ տարածքները քրդերը վերահսկում էին գրեթե 10 տարի, գրում է CNN-ը։ Այս վերջին լարվածությունը հաջորդեց Սիրիայի կառավարության ու քրդական ուժերի կողմից կառավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրին։

Որքա՞ն են վարձատրվում Շիրակի մարզի մանկվարժները․ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվն ավելանում է

Որքա՞ն են վարձատրվում Շիրակի մարզի մանկվարժները, և արդյո՞ք նրանց շարքերում կան բարձր աշխատավարձ ստացողներ: Այս և կրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի է պատասխանել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ հանդիպմանը: Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցների առաջիկայում սպասվող միավորմանը, դպրոցներում հնարավոր  դրամահավաքության վերահսկմանը, ինչպես նաև մարզում ընթացող դպրոցաշինությանը: Վերջին շրջանում մանկավարժների ատեստավորման գործընթացը տարաբնույթ քննարկումների առիթ … Read more