Ինքնաթիռում, որով ԱՄՆ նախագահն ուղևորվում էր Դավոս, էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրներ են եղել

Ինքնաթիռում, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվում էր Դավոս, վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը լրագրողներին ասել է, որ ինքնաթիռում «աննշան էլեկտրական անսարքություն» է եղել։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը կփոխի ինքնաթիռը և Շվեյցարիա կթռչի այլ ինքնաթիռով։

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավի սրահում, որտեղ լրագրողներ են եղել, թռիչքից հետո լույսերը կարճ ժամանակով անջատվել են։

Անձնակազմը որոշել է վերադառնալ սարքավորումների հետ կապված խնդիրներ հայտնաբերելուց հետո։

Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

Leave a Comment