Ադրբեջանը նախատեսում է նավթամթերքի նոր խմբաքանակ ուղարկել Հայաստան

Հունվարի 8-ին Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից կուղարկվի Հայաստան,  հաղորդում է APA գործակալությունը։ Ըստ APA-ի՝ նախատեսվում է Հայաստան ուղարկել A92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Հայաստան կառաքվի նաև 1800 տոննա A95 տեսակի բենզին։ «Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային … Read more

Մշակույթի ոլորտ. կապիտալ հատկացումների աճ, ավելի քան 4 մլրդ դրամ սեփական եկամուտներ

Աբովյանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցում այսօր հրավիրված 2025 թ. հաշվետու ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտին, մատնանշել է մի քանի կարևոր թիրախներ, որոնք ցույց են տալիս նաև Կառավարության հիմնական քաղաքականությունը։ Մշակույթի ապակենտրոնացում Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրելու. «Մեր բոլոր մշակութային հաստատություններն իրենց տարեկան … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 07.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 07.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Ինչի մասին է լռում Մոսկվան, կամ պարտքեր կուտակած «Ռուսական երկաթուղիների» դուստր ՀԿԵ-ին սպասվո՞ւմ է ՀԷՑ-ի ճակատագիրը Հալեպում հայերի մի մասն ապաստանել է եկեղեցու սրահում․ համայնքը անվտանգության միջոցներ է ձեռնարկել Իրանում տնտեսական բողոքը վերաճել է քաղաքական պահանջի․ փորձագետները կանխատեսում են, որ ցույցերը կշարունակվեն Back to top button

Կրթության ոլորտի բյուջեն շարունակաբար աճում է — Հայաստանի Հանրային Ռադիո

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մինչ անցնող տարվա հիմնական ձեռքբերումներն ու հաշվետու ցուցանիշները ներկայացնելը՝ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին: Ժաննա Անդրեասյանը լրագրողներին ներկայացրել է Հանրակրթության … Read more

Ինչի մասին է լռում Մոսկվան, կամ պարտքեր կուտակած «Ռուսական երկաթուղիների» դուստր ՀԿԵ-ին սպասվո՞ւմ է ՀԷՑ-ի ճակատագիրը

Հայաստանը շտապում է տարածաշրջանի կապուղիները ապաշրջափակելու հարցում և գործնական առաջարկներ է ուղղում տարբեր շահագրգիռ կողմերի։ Հայ-ամերիկյան TRIPP ծրագրին առնչվող փաստաթղթերի քննարկումներին զուգահեռ՝ Հայաստանը կոնկրետ առաջարկ է արել Ռուսաստանին, որը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարիչն է այս պահին ու նաև ցանկություն է հայտնել որևէ մասնակցություն ունենալ տարածաշրջանային նոր ծրագրերին։  Հայաստանի երկաթուղային ցանցի հարցում Հայաստանը ունի տարբեր … Read more

Իրանում տնտեսական բողոքը վերաճել է քաղաքական պահանջի․ փորձագետները կանխատեսում են, որ ցույցերը կշարունակվեն

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին 10 օրում Իրանում ցույցերի մասնակից 36 մարդ է սպանվել։ Այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին «Ռադիոլուրը» զրուցել է Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Նա ասել է, որ հայ համայնքը ցույցերին չի մասնակցում։ Բողոքի ակցիաներն սկսվել էին մոտ 10 օր առաջ։ … Read more

Նոր Սահմանադրության վերաբերյալ OdaTV-ում տարածված տեղեկությունները կեղծ են․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ OdaTV-ում հրապարակված տեղեկությունները, թե «պատմական որոշում» է կայացվելու, և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից, ամբողջությամբ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:  «OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ Նոր … Read more

Մեծ Բրիտանիան չունի Ուկրաինայում զորքեր տեղակայելու ռեսուրսներ. Նայջել Ֆարաժ

Վերջին ամիսների հարցումներում առաջատար դիրք զբաղեցնող աջակողմյան «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անկարող» է զորքեր տեղակայել Ուկրաինայում։ «Մենք կարող ենք վեցից ութ շաբաթով մտնել, բայց եթե խոսքը Հռենոսի բրիտանական բանակի (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում տեղակայված բրիտանական զորքեր) ժամանակակից վերամարմնավորման մասին է, մոռացեք դրա մասին», — ասել է … Read more

2025 թվականի ընթացքում ՀՀ ՊԵԿ–ը 14 %–ով ավելի հարկեր և տուրքեր է հավաքագրել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 … Read more

Արեւմտահայերէն լուրեր 07 Յունուար. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Հալէպի հայաշատ թաղամասերուն մէջ բախումներ. եկեղեցին չեղարկած է Մեռելոցի արարողութիւնը։ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐ ԲՈԼՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓԱԿ ՊԻՏԻ ՄՆԱՆ։• Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցւոյ մէջ ներկայ գտնուեցաւ Սուրբ Ծննդեան հոգեւոր երաժշտութեան փառատօնին։• Հայաստանի մէջ 3-րդ եւ յաջորդ երեխային՝ մինչեւ 6 տարեկան տրամադրուող 50 000 դրամ աջակցութիւնը դարձաւ մշտապէս գործող։• Ուքրանիան, Ֆրանսան եւ Անգլիան պատերազմի … Read more