Ադրբեջանը նախատեսում է նավթամթերքի նոր խմբաքանակ ուղարկել Հայաստան

Հունվարի 8-ին Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից կուղարկվի Հայաստան,  հաղորդում է APA գործակալությունը։

Ըստ APA-ի՝ նախատեսվում է Հայաստան ուղարկել A92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Հայաստան կառաքվի նաև 1800 տոննա A95 տեսակի բենզին։

«Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով», — նշում է APA-ն։

Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան էր ժամանել ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը:

Leave a Comment